26/04/2018 19:42
Ճգնաժամը Հայաստանում պետք է կարգավորվի 2017-ի խորհրդարանական ընտրությունների հիման վրա. Կայացել է Կարապետյանի և Պուտինի հեռախոսազրույցը
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ընդգծվել է, Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը», - ասված է հաղորդագրությունում: