26/04/2018 16:21
Չեխիայի ձեռնարկությունում ֆենոլի արտահոսքի հետևանքով 20 մարդ է տուժել
Չեխիայի հյուսիս - արևմուտքի Դեչին քաղաքի Chemotex ձեռնարկությունում ֆենոլ թունավոր նյութ Է արտահոսել, ինչի հետևանքով տուժել է 20 մարդ, որոնցից երկուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հայտնել է հրշեջ պահպանության ծառայության ներկայացուցիչ Լուկաշ Մարվանը, փոխանցում է ТАСС-ը:
«Տուժել են ձեռնարկության աշխատողները, որտեղ զբաղված է մոտ 90 մարդ: Արտադրական աշխատանքները դադարեցված են: Բոլոր վիրավորները տեղափոխվել են մերձակա քաղաքների հիվանդանոցներ: Տուժածները կա՛մ ակամայից շփման մեջ են մտել ֆենոլի հետ, կա՛մ էլ շնչել են դրա գոլոշիները», - հայտնել է Մարվանը: