26/04/2018 12:12
Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները. պարզաբանում
Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները, հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
«ՀՀ նախագահի 2018թ. ապրիլի 25-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-265-Ա հրամանագրի 2-րդ կետը, որով Վարդան Մակարյանը նշանակել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար», - ասված է կառավարության պարզաբանման մեջ։