26/04/2018 18:31
Ռուս-վրացական սահմանին տանող ճանապարհը կընդլայնվի
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցագրային կետ տանող ճանապարհին կավելացնեն երթևեկության գոտիների թիվը, հայտնել է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Հյուսիսային Օսիայի սահմանապահ վարչությանը:
Գերատեսչության տվյալով՝ ավելի ուշ պլանավորվում է լրացուցիչ ընդլայնել և բարեկարգել անցակետն՝ սարքավորել արտագնա և ներգնա նոր գոտիներ, կառուցել սահմանային և մաքսային նոր օբյեկտներ, կատարելագործել տեխնիկական հանդերձումը:
«Սկսվել է բազմափուլ պլանի իրագործումը, որն ուղղված է երթևեկության գոտիների թվաքանակի ավելացմանը Ռուսաստանի կողմից և, այսպես կոչված, «չհամաձայնեցված տեղամասում», - ասված է սահմանապահների հաղորդագրության մեջ:
Ճանապարհների վերանորոգման աշխատանքների անցկացման փուլը նախնական կերպով կշարունակվի մինչև 2018 թվականի վերջը: «Վերին Լարս» անցակետն այդ ամբողջ ժամանակ գործելու է շուրջօրյա, սովորական ռեժիմով