.jpg)
27/04/2018 18:42
Սոչիում անցկացվել է յուրօրինակ ֆուտբոլային հանդիպում
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին մնացել է 50 օրից էլ քիչ ժամանակ: Հետհաշվարկի առթիվ Սոչիում անցկացվել է ֆուտբոլային յուրօրինակ հանդիպում:
Թիմերը խաղացել են ծովի մակարդակից 2064 մետր բարձրությամբ գտնվող լեռնային տարածքում: Մասնակցել են երկրի լեգենդար ֆուտբոլիստները: Հանդիպումն արդեն գրանցվել է ռուսական ռեկորդների գրքում: