Հրանտ Թոխատյանը՝ Արմեն Ամիրյանի հրաժարականի, նրա հետ տեղի ունեցած զրույցի ու այդ հանդիպմանն արվեստագետների վերաբերմունքի մասին

04/05/2018 17:18

Հրանտ Թոխատյանը՝ Արմեն Ամիրյանի հրաժարականի, նրա հետ տեղի ունեցած զրույցի ու այդ հանդիպմանն արվեստագետների վերաբերմունքի մասին


Ներքաղաքական իրադարձությամբ պայմանավորված՝ մայիս 2-ին մշակույթի տարբեր ոլորտներ ներկայացնող բազմաթիվ արվեստագետներ հավաքվել էին ՀՀ Մշակույթի նախարարության բակում՝ գերատեսչության ղեկավարից պահանջելով վայր դնել լիազորություններն ու միանալ հրապարակում հավաքված ժողովրդին: Ու մինչ ժամեր շարունակ արտիստները բարձրախոսով, երգ ու պարով շենքից դուրս իրենց պահանջն էին պնդում, Մշակույթի նախարարության շենքում հայտնվեց բանագնաց-արվեստագետների մի այլ խումբ՝ Հրանտ Թոխատյանը, Լուիզա Ներսիսյանը, Լալա Մնացականյանը, Էդուարդ Թոփչյանը, Վահագն Հայրապետյանը, Կարեն Քոչարյանը, Տիգրան Վիրաբյանը և այլք, պատրաստակամությամբ՝ իր իսկ աշխատասենյակում հանդիպել նախարարին: Ու այդ հանգամանքը դռների այս կողմում գտնվողների սրտով չէր այն աստիճան, որ նույնիսկ հայտարարեցին՝ հանդիպման գնացած մտավորականներն իրենց պատգամավորները չեն ու կապ չունեն իրենց հետ:

«Դրսում կանգնած արվեստագետների արձագանքն ինձ համար շատ տարօրինակ էր: Նախ ասեմ, որ այնտեղի իմ կոլեգաները միահամուռ չէին իրենց ցանկության ու բողոքի մեջ, պարզ չէր, թե կոնկրետ ինչի համար էին հավաքվել: Բոլորը գտնում էին, որ եթե ուզում են փոփոխություն ու ուզում են, որ ինչ-որ բան լավ լինի, նախարարից ինչ-որ բան պետք է պահանջեն՝ միանալ հանրահավաքին, հրաժարվել կուսակցությունից, փոփոխություններ անել մշակույթի ոլորտում… Ընդհանուր պահանջ չկար: Ինքս ինձ համար հետևություն արեցի՝ պահանջը պետք է լինի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները վայր դնելը», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

Արվեստի գործիչը խոստովանում է՝ Արմեն Ամիրյանին ինքը հանդիպել է ոչ թե որպես Մշակույթի նախարար, այլ՝ ուսանողական ընկեր: Ու սա ոչ թե անձնական շահ էր, այլ՝ հօգուտ նախարարի:

«Այս հանդիպումը ոչ թե Արմեն Ամիրյանի հրավերով է եղել, այլ՝ իմ նախաձեռնությամբ: Զանգեցի նրան ու խնդրեցի, որ բարձրանանք իր մոտ: Բնականաբար՝ ընդունեց, ու չեմ կարծում, որ դրսում գտնվողներից որևէ մեկը դիմեր՝ կմերժեր: Իր մոտ բարձրանալով՝ հայտնեցինք մեր կարծիքը, որ իր իսկ համար ամենաճիշտ քայլը հենց այսօր հրաժարական տալն է, և ոչ թե նախարարների հրաժարականների շարանը բացվելուց հետո: Շատ էի ուզում, որ իմ ընկերը քայլ առաջ անելով՝ վաղը, մյուս օրը փողոց դուրս գալով՝ պարզ ճակատով նայի իր համաքաղաքացիներին», - մանրամասնեց մեր զրուցակիցը:

Թեև նախարարն էլ միտված էր այս որոշմանը, սակայն ընկերների հորդորը նրա տեսակետն առավել ամրապնդեց ու արագացրեց: Ինչպես Հ. Թոխատյանը նկատեց՝ եթե այդ մտքին եկել էր, ապա սպասելն ավելորդ էր, պետք էր այդ քայլը րոպե առաջ անել… Ու հենց դրանից ելնելով էլ րոպեներ անց իրեն այցելած մտավորական-ընկերների հետ նախարարն իջավ բակում գտնվող մշակութային գործիչների մոտ ու հայտարարեց՝ այդ պահից վայր է դնում Մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները, ինչն էլ բոլորի կողմից ոգևորությամբ ու ծափահարություններով ընդունվեց:

Հարցին, թե արդյոք այդ ամենից հետո ինքն ու իր հետ բարձրացած արվեստագետները հանդիպել ու զրուցել են իրենց այդ քայլը հավանության չարժանացրած կոլեգաների հետ՝ դերասանը պատասխանեց.

«Շատերը, ովքեր մեզ գրեթե հավասարեցրել էին ազգի, այսպես ասած, այն 55 դավաճաններին, ու բղավում էին, որ մենք իրենց անունից իրավունք չունենք խոսել, մեր իջնելուց հետո մոտեցան ու ներողություն խնդրեցին իրենց վարքի համար, նաև՝ շնորհակալություն: Չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչն էր իրենց վրդովվեցրել. որ մե՞նք ենք բարձրացել: Ես շատերին եմ առաջարկել մեզ միանալ՝ Աննա Մայիլյան, երիտասարդ դերասան Սամվել Թադևոսյան, առաջարկել եմ մեզ հետ լինեն նաև բոլոր թատրոնները, ստեղծագործական միությունները նեկայացնող անհատներ… բայց մերժեցին, չեկան, դա իրենց որոշումն էր: Կարևորը՝ արդյունքից բոլորը հետո գոհ էին… Գիտեք, հատկապես արվեստագետն իրավունք չուներ, չէր կարող իր կոլեգայի մասին մտածել, թե մենք սեփական շահի համար ենք նախարարի մոտ բարձրացել: Սա ցավոտ իրողություն է ինձ համար: Մանավանդ, անձամբ ես այսօր Մշակույթի նախարարությունից ամենաքիչ սպասելիքն ունեմ, քանի որ որևէ պետական կառույցում չեմ աշխատում, որը պետք է հովանավորի հենց այս գերատեսչության»:

Մշակույթի նախարարի պաշտոնն այլևս թափուր է, ՀՀ Ժողովրդական արտիստը որևէ մեկին այս պաշտոնում չի տեսնում, այդ թվում և Արմեն Ամիրյանին: Ասում է՝ առաջին հերթին համակարգը պետք է փոխվի, հակառակ դեպքում ով էլ այդ աթոռին նստի՝ տակից դուրս չի գալու, ոչինչ չի փոխելու՝ թատրոնների դերասանները, արվեստի միությունները, երաժիշտները շարունակելու են դժգոհ մնալ: Իսկ համակարգը փոխելու համար առավել բարձր ատյաններում պետք է մշակութային ճիշտ քաղաքականություն մշակվի:

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատի նախկին նախարարի մեկ ու կես տարվա գոծունեությունը, պատասխանեց.

«Գիտեմ, որ նա շատ մեծ ծրագրեր ուներ, իրեն ներկայացրած մշակութային ստրատեգիական ծրագրերից շատ ու շատ կետերի հետ համաձայն էր, բայց, հավանաբար, որևէ բան փոխելու հնարավորություն չուներ: Հակառակ դեպքում մենք մի քիչ ուրիշ մշակույթ կունենայինք, քան այսօր ունենք: Եթե հետագայում այդ փոփոխություններն անելու հնարավորություններ ստեղծվեն, ինչո՞ւ ոչ, Արմենն էլ կարող է իրականացնել… Ինչ վերաբերում է պաշտոնավարման շրջանին, մի քիչ դժվարանում եմ գնահատական տալ. գրեթե նույնն է, ինչ մնացած նախարարների դեպքում: Ու դա ևս մեկ անգամ փաստում է, որ այստեղ խնդիրն անձով չի պայմանավորված, այլ համակարգով, գերատեսչության կառուցվածքով: Մշակույթի նախարարը պետք է նաև շատ լավ պրոդյուսեր լինի, ով իր կողքին կհավաքի բոլոր ոլորտների առաջատարներին, ովքեր կստեղծեն ու կմշակեն մշակութային քաղաքականություն: Իսկ այսօրվա իրավիճակում ուզում եք Ալ Պաչինոյին բերեք, ոչինչ չի ստացվելու»:

Հանտ Թոխատյանի հետ անդրադարձանք նաև «Իմ քայլը» շարժման շուրջ համախմբված արվեստագետների ժամանակային քարտեզին՝ ո՞վ, երբ ու ի՞նչ հանգամանքներից ելնելով է քայլ արել՝ հայտնվելով կա՛մ ժողովրդի մեջ, կամ բեմահարթակին: Նկատելի էր, որ նրանցից շատերը տարբեր փուլերում դիրքորոշումներ փոխեցին՝ շարժվելով հոսանքի ուղղությամբ: Ի դեպ, արդարության համար ասենք, որ Ժողովրդական արտիստը շարժման նախաձեռնողների կողքին է եղել հենց առաջին օրերից:

«Չմոռանանք, որ արվեստագետներն էմոցիոնալ մարդիկ են, կարող են պահի տակ պոռթկալ, տեսնելով ու լսելով՝ կարծիք փոխել, ու դա նորմալ է: Դրա համար պետք չէ որևէ մեկին պիտակավորել: Եկեք ձեռնբաց ընդունենք բոլոր նրանց, ովքեր երեկ չեն եղել, բայց այսօր գալիս են հրապարակ: Ոմանք հրապարակի բեմ են բարձրանում, անձամբ ես երբեք հարթակում չէի եղել, քանի որ հարթակից խոսել չգիտեմ: Իմը բեմն է, որտեղից ես միշտ ու բոլոր հարցերով խոսում եմ: Օրերս էլ «Մեա Կուլպայից» մի հատված եմ դրել՝ ինչպես ենք պատկերացնում Հանրապետության նախագահի ճառը: Բարեբախտաբար, այդ օրն ավելի շուտ եկավ, քան մենք էինք պատկերացնում: Այնտեղ ասվում է այն ամենն, ինչ այսօր ասում են՝ գոնե իմ կողմից արդեն վարչապետ համարվող Նիկոլ Փաշինյանն ու իր կողքին կանգնած շատերը: Հենց դրա համար էլ ի սկզբանե այս շարժման կողքին եմ… Լինում է, որ նամակներ եմ ստանում՝ ո՞ւր եք, ինչո՞ւ ժողովրդի կողքին չեք: Քանի որ միշտ այնպես եմ արել, որ սթափ մտածելակերպս գերակշռի էմոցիաներիս՝ հաճախ ճիշտ չեմ հասկացվել: Բայց ես հասկանում եմ, մարդիկ հիմա էմոցիոնալ վիճակում են ու շատ արագ ամեն ինչ պիտակավորում են: Հենց Մշակույթի նախարարության դիմացի օրինակը. մինչև վերև բարձրանալը՝ ազգի «դավաճաններ» էինք, ցած իջնելուց հետո՝ գովասանքի արժանացած մարդիկ: Ու այդ ամենն ընդամենը 15 րոպեում», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Հրանտ Թոխատյանը:

Դերասանի դիտարկմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր, վաղն օրինական երկիր ունենալու համար է: Նունիսկ պայքարը օրինական ճանապարհով գնաց, ու պետք է ամեն ինչ անել, որ այն չշեղվի ճիշտ հունից:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:16 Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամ Սլոյանի սխրանքը Այսօր, 16:05 Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով Այսօր, 15:56 Որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն. ՊՆ Այսօր, 15:48 Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Այսօր, 15:30 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 15:10 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Այսօր, 14:49 Մի բան է՝ ինչ եք խոսում, լրիվ այլ բան, թե ինչ եք անում․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին Այսօր, 14:44 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում․ Լուսանկարներ Այսօր, 14:25 Մեր կյանքը կտրուկ փոխվելու է. դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում (Տեսանյութ) Այսօր, 14:11 Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել Այսօր, 14:01 Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ Այսօր, 13:55 «Ոտքի՛, քանի քեզ էլ չի հանձնել»․ Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են հայտնվել (Տեսանյութ) Այսօր, 13:45 Տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով՝ 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել Այսօր, 13:40 Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները Այսօր, 13:27 Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի սպառնալիքով խոսելու և ոտնակոխ անելու իմ ժողովրդին. Բագրատ Սրբազան Այսօր, 13:02 Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում Այսօր, 12:57 Զինվորականները ճնշման տակ են այդ ամենն ասել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին Այսօր, 12:39 Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա․ Բալայանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու մասին Այսօր, 12:32 Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. Սրբազան Այսօր, 12:29 Դասընթացավարների դասընթաց՝ VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները Այսօր, 12:28 Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին. Արսեն Բաբայան Այսօր, 12:24 Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք Այսօր, 12:17 «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». Նիկոլ Փաշինյանը՝ բանախոս Այսօր, 12:13 ՀՀ-ն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի՝ ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս․ Ոսկանյան Այսօր, 12:03 Կիևյան կամրջի վրա կանխվել է օտարերկրյա քաղաքացու ինքնասպանությունը Այսօր, 11:41 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Այսօր, 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) Այսօր, 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո Այսօր, 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Այսօր, 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին Այսօր, 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) Այսօր, 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան Այսօր, 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել Այսօր, 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը Այսօր, 10:16 «Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից Այսօր, 10:14 «Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնել Այսօր, 10:10 «Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները Այսօր, 10:08 «Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից Այսօր, 10:01 «Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին Այսօր, 09:59 «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում. ո՞րն է առավել նախընտրում Այսօր, 09:56 «Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան Այսօր, 09:49 Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյանը՝ տավուշյան իրավիճակի մասին Այսօր, 09:44 «Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից Այսօր, 09:30 Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին Այսօր, 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան Այսօր, 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները 26/04/2024 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 26/04/2024 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի 26/04/2024 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին 26/04/2024 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում 26/04/2024 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը 26/04/2024 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին 26/04/2024 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին 26/04/2024 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել 26/04/2024 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ 26/04/2024 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 26/04/2024 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ 26/04/2024 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ 26/04/2024 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով 26/04/2024 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց 26/04/2024 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը 26/04/2024 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) 26/04/2024 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել 26/04/2024 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 26/04/2024 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) 26/04/2024 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք 26/04/2024 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 26/04/2024 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին 26/04/2024 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան 26/04/2024 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան 26/04/2024 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) 26/04/2024 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն