Բրազիլացի սերֆերը ռեկորդ է սահմանել
05/05/2018 14:32

Բրազիլացի սերֆերը ռեկորդ է սահմանել

Բրազիլացի սերֆեր Ռոդրիգո Կոկսան համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ նվաճելով մոտ 25 մետրանոց ալիքը, փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով South China Morning Post թերթին:
 
2017 թվականի նոյեմբերին Պորտուգալիայում Կոկսան անցել Է 24,38 մետր բարձրությամբ ալիքի վրայով: Ապրիլի վերջին Սերֆինգի համաշխարհային լիգայի (WSL) մրցավարներն արձանագրել են ռեկորդը: Բրազիլացին հաղթանակ է տարել «Ամենաբարձր ալիք» անվանակարգում, նաև դարձել է նոր համաշխարհային ռեկորդակիր:
 
«Երազանքս իրականացավ», - պարգևատրման արարողության ժամանակ ասել է նա:
 
Նախորդ ռեկորդը պատկանում Էր ամերիկացի Հարեթ ՄաքՆամարային, որը 2011 թվականին նվաճել էր 23 մետրանոց ալիքը:

 
Բրազիլացի սերֆերը ռեկորդ է սահմանել