Ռուսաստանցիների մեծ մասը չի հավատում հայաստանյան իրադարձությունների կրկնությանը Ռուսաստանում
11/05/2018 17:59

Ռուսաստանցիների մեծ մասը չի հավատում հայաստանյան իրադարձությունների կրկնությանը Ռուսաստանում

Ռուսաստանցիների մոտ 60 տոկոսը հետաքրքրվում է հայաստանյան իրադարձություններով՝ ընդ որում հարցվածների գրեթե 1/4-ը կարծում է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները վատթարանալու են, լավատես է հարցվածների յուրականչյուր 5-րդը,  վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի անցկացրած սոցիալական հարցման տվյալները, հայտնում է «Интерфакс»-ը:
 
Հարցման մասնակիցների 47 տոկոսը չի սպասում Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների վատթարացում:
 
«Թե արդյոք տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա կանդրադառնան, թե՞ ոչ և ինչպե՞ս կանդրադառնան, մեր համաքաղաքացիների համար վիճելի հարց է. իրադարձություններին հետևող հարցման մասնակիցների 28 տոկոսի կարծիքով՝ փոխհարաբերությունները կվատթարանան, 20 տոկոսը՝ ընդհակառակը, սպասում է բարելավումների, իսկ 27 տոկոսը կարծում է, որ իրավիճակը ոչ մի կերպ չի ազդի երկկողմ կապերի վրա», - հայտնել են սոցիոլոգները:
 
Հայաստանյան իրադարձություններով հետաքրքրվող ռուսաստանցիների 80 տոկոսը հակված է կարծել, որ Ռուսաստանում նման իրադարձությունները բացառված են:
 
«Իրավիճակին հետևող ռուսաստանցիների երեք քառորդից ավելին (78%) Ռուսաստանում նմանատիպ իրադարձություններն այժմ անհնար են համարում: Նման բան հավանական է համարում միայն 15 տոկոսը», - նշված է հարցման արդյունքներում:
 
Հարցումն անցկացվել է 2018 թվականի մայիսի 7-8-ը՝ 18 տարեկանից բարձր 2000 ռուսաստանցիների շրջանում:
Ռուսաստանցիների մեծ մասը չի հավատում հայաստանյան իրադարձությունների կրկնությանը Ռուսաստանում