Նիդեռլանդներում ընձառյուծները հարձակվել են ֆրանսիացի ընտանիքի վրա
11/05/2018 19:52

Նիդեռլանդներում ընձառյուծները հարձակվել են ֆրանսիացի ընտանիքի վրա

Նիդեռլանդների Beekes Bergen սաֆարի պարկում ընձառյուծները հարձակվել են ֆրանսիացի ընտանիքից կազմված զբոսաշրջիկների վրա, հայտնում է NOS-ը:
 
Տեսանյությում երևում է, թե ինչպես է ընտանիքը, որի կազմում եղել է նաև երեխա՝ խախտում այգու անվտանգության կանոնները, դուրս գալիս մեքենայից՝ վայրի կենդանիներին մոտ հեռավորությունից տեսնելու համար: 
 
Ի սկզբանե՝ ընձառյուծներն ուշադրություն չեն դարձրել մարդկանց վրա, սակայն հենց նրանք փորձել են հեռանալ՝ կենդանիները վազել են նրանց հետևից:
 
Բարեբախտաբար, զբոսաշրջիկները հասցրել են մեքենա նստել:

Նիդեռլանդներում ընձառյուծները հարձակվել են ֆրանսիացի ընտանիքի վրա