Հարավային կիսագնդում ամենաբարձր ալիքն է գրանցվել
11/05/2018 20:18

Հարավային կիսագնդում ամենաբարձր ալիքն է գրանցվել

Օդերևութաբանական ավտոմատ կայանը 23,8 մետր բարձրությամբ ալիք Է գրանցել Քամպբել կղզու մերձակայքում: Դա ամենաբարձր ալիքն է բաց օվկիանոսում, որը Հարավային կիսագնդում գրանցվել և հոսընթացով շարժվող ազդալողանի միջոցով, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով  Phys.org-ին
 
Երևույթն առաջացաել է Նոր Զելանդիայից 700 կիլոմետր հարավ ընկած շրջանում հուժկու փոթորկի ժամանակ: Գերազանցվել է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2012 թվականին, երբ Հարավային կիսագնդում հայտնվել էր 22,03 մետր բարձրության ալիքը:
Հարավային կիսագնդում ամենաբարձր ալիքն է գրանցվել