Իսրայելի պաշտպանության նախարարը Ասադից պահանջել է իրանցիներին «դուրս շպրտել» Սիրիայից
11/05/2018 18:22

Իսրայելի պաշտպանության նախարարը Ասադից պահանջել է իրանցիներին «դուրս շպրտել» Սիրիայից

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ Է արել՝ երկրից «դուրս շպրտել» իրանական զինված կազմավորումներին, որոնց պատճառով, ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով, Դամասկոսի խնդիրներն ավելի շատ են, քան օգնությունը, փոխանցում է РИА Новости-ն։
 
Իրանին մեղադրելով Սիրիան ագրեսիայի հենակետ դարձնելու ձգտման համար՝ իսրայելացիները լույս հինգշաբթի գիշերը գրոհել են հարևան երկրում իրանցիների տասնյակ օբյեկտների վրա՝ ի պատասխան Գոլանի բարձունքների այն հրթիռակոծումների, որոնք, ինչպես պնդում են Երուսաղեմում, ձեռնարկվել են «Ալ-Քուդսի»՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի կողմից:
 
«Քանի որ ես այստեղ եմ, կցանկանայի օգտվել այս հնարավորությունից և ուղերձ հղել Ասադին. դուրս շպրտեք իրանցիներին, Քասեմ Սուլեյմանիին և «Ալ-Քուդս»-ի ուժերին: Նրանք ձեզ չեն օգնի, նրանցից միայն վնաս կլինի: Նրանց ներկայությունն իսկ խնդիրներ է ստեղծում», - ասել է Լիբերմանը՝ Գոլանի բարձունքներ կատարած ուղևորության ժամանակ, որոնք Իսրայելի կողմից Սիրիայից խլվել են 1967 թվականին և ավելի ուշ բռնակցվել:
 
«Երբ դուք կազատվեք իրանցիներից, միայն այդ ժամանակ հնարավոր կլինի շարժվել դեպի նոր կյանք», - հավելել է Իսրայելի պաշտպանության նախարարն իր ելույթում, որի սղագրությունը տարածել է նրա մամուլի ծառայությունը։
Իսրայելի պաշտպանության նախարարը Ասադից պահանջել է իրանցիներին «դուրս շպրտել» Սիրիայից