ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Royal Bank Of Scotland--ին  4,9  մլրդ դոլարով տուգանել է
11/05/2018 20:46

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Royal Bank Of Scotland--ին 4,9 մլրդ դոլարով տուգանել է

Royal Bank of Scotland բանկն ԱՄՆ Արդարադատության նախարարությանը հիփոթեքային արժեքավոր թղթերի հետ կապված խարդախությունների մեղադրանքների չեղարկման դիմաց վճարելու է  4,9 մլրդ դոլար , հայտնում է France-Presse-ն հղում անելով բանկի հայտարարությանը:  
 
Հաղորդվում է, որ 3,46 մլրդ դոլարը բանկը դուրս է գրելու սեփական պահուստներից, իսկ 1,44 մլրդն՝ ընդգրկելու է երկրորդ եռամսյակի  ծախսային հոդվածում:  
 
Royal Bank of Scotland-ը 2007 թվականին ֆինանսական ճգնաժամից ամենաշատ տուժածներից մեկն է:
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Royal Bank Of Scotland--ին 4,9 մլրդ դոլարով տուգանել է