Նեյմարը խնդրել է  «ՊՍԺ»-ին իրեն բաց թողնել
11/05/2018 14:49

Նեյմարը խնդրել է «ՊՍԺ»-ին իրեն բաց թողնել

«ՊՍԺ» հարձակվող Նեյմարն այս ամառ կարող է փոխել ակումբը, փոխանցում է Sports.ru-ն:

Marca-ի  տեղեկությամբ՝  բրազիլացին «ՊՍԺ»-ին հայտնել է հեռանալու ցանկության մասին: Նեյմարն ակումբից խնդրել է իր տեղափոխման վերաբերյալ բանակցել հոր հետ: Նեյմար ավագն՝ ակումբի հետ սկսել է շփումը մի քանի օր առաջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեյմարն արդեն հասկացել է, որ տեղափոխությունը Ֆրանսիա սխալմունք էր: Դեկտեմբերին նա արդեն շփվել է «Ռեալի» ներկայացուցիչների հետ՝ ցանկություն հայտնելով Իսպանիա վերադառնալու վերաբերյալ:

Տրանսֆերը գնահատվում է 260-300 միլիոն եվրո: Նա տարեկան կարող է ստանալ 40 միլիոն եվրո աշխատավարձ:

Նեյմարը խնդրել է «ՊՍԺ»-ին իրեն բաց թողնել