Թանկյանը կառավարությունում հյուրընկալվել է Փաշինյանին
11/05/2018 18:24

Թանկյանը կառավարությունում հյուրընկալվել է Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կազմավորման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Սերժ Թանկյանը ներկայացրել է իր տպավորությունները երկրում կատարվող փոփոխություններից և Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությանը մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ:

Թանկյանը կառավարությունում հյուրընկալվել է Փաշինյանին