.jpg)
11/05/2018 20:46
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Royal Bank Of Scotland--ին 4,9 մլրդ դոլարով տուգանել է
Royal Bank of Scotland բանկն ԱՄՆ Արդարադատության նախարարությանը հիփոթեքային արժեքավոր թղթերի հետ կապված խարդախությունների մեղադրանքների չեղարկման դիմաց վճարելու է 4,9 մլրդ դոլար , հայտնում է France-Presse-ն հղում անելով բանկի հայտարարությանը:
Հաղորդվում է, որ 3,46 մլրդ դոլարը բանկը դուրս է գրելու սեփական պահուստներից, իսկ 1,44 մլրդն՝ ընդգրկելու է երկրորդ եռամսյակի ծախսային հոդվածում:
Royal Bank of Scotland-ը 2007 թվականին ֆինանսական ճգնաժամից ամենաշատ տուժածներից մեկն է: