Բերդում ամուսինը սպանել է կնոջը. հարուցվել է քրգործ
11/05/2018 20:08

Բերդում ամուսինը սպանել է կնոջը. հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Բերդ քաղաքում 49-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։

Մայիսի 11-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:30-ին, Տավուշի մարզում գտնվող առանձնատներից մեկում 1965թ. ծնված ամուսինը սուր կտրող գործիքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է պատճառել կնոջը՝ նույն մարզի բնակչուհի, 1969 թ. ծնված Մ. Բեգյանին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

49-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, 49-ամյա կինը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն: 

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի գործողությունները հստակեցնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

 

Բերդում ամուսինը սպանել է կնոջը. հարուցվել է քրգործ