Դեսպան Ավիտալսկին կարևորել է նախագահ Սարգսյանի դերակատարումը քաղաքական ճգնաժամի լուծման գործում
11/05/2018 18:30

Դեսպան Ավիտալսկին կարևորել է նախագահ Սարգսյանի դերակատարումը քաղաքական ճգնաժամի լուծման գործում

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն՝ շնորհավորելու անձնակազմին Եվրոպայի օրվա կապակցությամբ, տեղեկացնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից։

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և նախագահ Սարգսյանը քննարկել են Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը: Դեսպան Ավիտալսկին կարևորել է նախագահ Սարգսյանի դերակատարումը քաղաքական ճգնաժամի լուծման գործում:

Նա վերահաստատել է, որ Եվրոպական միությունն ակնկալում է աշխատել ՀՀ նախագահի, նոր վարչապետի և նոր կառավարության հետ անցյալ տարի նոյեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ: Քննարկվել են Հայաստանի հետ ԵՄ համագործակցության առաջիկա տարիների առաջնահերթությունները:

Դեսպան Ավիտալսկին կարևորել է նախագահ Սարգսյանի դերակատարումը քաղաքական ճգնաժամի լուծման գործում