11/05/2018 18:38
Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, Սուրեն Պապիկյանին նշանակել տարածքային կառավարման և զարգացման նախարար», - ասված է հրամանագրում։
Նշենք, որ Սուրեն Պապիկյանը «Իմ քայլը» նախաձեռնության անդամ է։