.jpg)
14/05/2018 20:16
Մանչինին վաղն Իտալիայի հավաքականի հետ երկամյա պայմանագիր է կնքելու
«Զենիտի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մոտ է Իտալիայի հավաքականի հետ պայմանագիր կնքելուն, փոխանցում է Sports.ru-ն:
Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն՝ կողմերը համաձայնացրել են գործարքի պայմանները: Վաղը Մանչինին ստորագրելու է 2 տարով պայմանագիր: Տարեկան նա ստանալու է մոտ 2 միլիոն եվրո աշխատավարձ:
Եթե հավաքականը հայտնվի Եվրո-2020-ում ապա պայմանագիրը երկու տարով ևս կերկարաձգվի: