Նեյմարը ճանաչվել է Ֆրանսիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
14/05/2018 12:51

Նեյմարը ճանաչվել է Ֆրանսիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ճանաչվել է Լիգա 1-ի` 2017/18 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը, հայտնում է Sports.ru-ն:

Ֆրանսիայի առաջնության 20 հանդիպումներում 26-ամյա բրազիլացին խփել է 20 գոլ, իրականացրել 19 արդյունավետ փոխանցում:

Մրցանակին հավակնում էին նաև ՊՍԺ-ի հարձակվողներ Էդիսոն Կավանին և Կիլիան Մբապեն, նաև «Մարսելի» կիսապաշտպան Ֆլորիան Տովենը:

Նեյմարը ճանաչվել է Ֆրանսիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ