ԱԱ-2018-ին նվիրված ֆուտբոլիստների դեմքով դիմակներ են ստեղծվել
15/05/2018 13:34

ԱԱ-2018-ին նվիրված ֆուտբոլիստների դեմքով դիմակներ են ստեղծվել

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը մոտենում է: Մեքսիկայում երկրպագուները սիրած ֆուտբոլիստներին աջակցում են՝ կրելով նրանց դեմքով դիմակներ, փոխանցում է ТАСС-ը:
 
Հավաքածուն կազմված է մարզական 2018-ի ամենասպասված իրադարձությանը մասնակից ֆուտբոլիստների կրկնօրինակ 12 դիմակից: Նրանք են՝ Մեսսին, Նեյմարը, Ռոնալդուն, նաև լեգենդներ՝ Մարադոնան և Պելեն:

ԱԱ-2018-ին նվիրված ֆուտբոլիստների դեմքով դիմակներ են ստեղծվել