16/05/2018 11:51
Իսրայելը Թուրքիայի գլխավոր հյուպատոսից պահանջել է հեռանալ երկրից
Իսրայելի ԱԳՆ-ն պահանջել է, որ Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը հեռանա երկրից, փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով Jerusalem Post-ին:
«Հյուպատոսին առաջարկվել է խորհրդակցությունների համար որոշ ժամանակով վերադառնալ Թուրքիա», - ասել է հյուպատոսության ներկայացուցիչը:
Ավելի վաղ, նմանատիպ միջոցներ Անկարայում Իսրայելի դեսպանի դեմ ձեռնարկվել էին Թուրքիայի իշխանությունների կողմից: