16/05/2018 13:45
Իրանի հետ միջուկային համաձայնագիրը կատարյալ չէ, բայց գործարքն այժմ չեղարկելը սխալ է. Մերկել
Իրանի հետ միջուկային համաձայնագիրը կատարյալ չէ, բայց գործարքն այժմ չեղարկելը սխալ է: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Գերմանիայի բունդեսթագում, հայտնում է РИА Новости-ն:
«Այդ համաձայնագիրը բոլորովին կատարյալ չէ, բայց ՄԱԳԱՏԷ-ի բոլոր տեղեկություններով՝ Իրանը պահպանում է այդ համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները: Այն միաձայն հաստատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, և այդ պատճառով մենք՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև ԵՄ մյուս անդամ երկրները սխալ ենք համարում այս իրավիճակում այդ համաձայնագիրը չեղարկելը», - հայտարարել է Մերկելը: