16/05/2018 14:39
«Սասնա ծռերի» համակիրները փակել են Արշակունյաց պողոտան
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստն այս պահին ընդմիջվել է, քանի որ դատավոր Մեսրոպ Մակյանը գնացել է խորհրդակցական սենյակ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Այս ընթացքում «Սասնա ծռերի» աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան՝ հետևելով ամբաստանյալներից Պավել Մանուկյանի կոչին։
Նշենք, որ ավելի վաղ այս գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի փաստաբանները դատարան միջնորդություն էին ներկայացրել փոխել իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը ու նրանց ազատ արձակել ստորագրության դիմաց։
Դատավորը խորհրդակցական սենյակից կվերադառնա ժամը 16։00-ին։