16/05/2018 14:45
Ռուսական բանկերի «սև ցուցակից» հաճախորդների ելքերի աճ է գրանցվել
Ռուսաստանի բանկերի վերականգնվող հաճախորդների թիվը երկու ամսում կրկնակի ավելացել է: Մայիսի սկզբին՝ ավելի վաղ «սև ցուցակում» ներառված, վերականգնված հաճախորդների թիվը գերազանցել է 4500-ը:
Այսպիսով, այդ ցուցանիշը երկու ամսում կրկնապատկվել էր: Մարտի դրությամբ «սև ցուցակից» հանված հաճախորդների թիվը կազմում էր 2400:
Ընդհանուր առմամբ՝ նոյեմբերից մայիս «սև ցուցակից» «համաներում» է շնորհվել 7000 հաճախորդի, որոնք ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթեր: