Բուֆոն. Շաբաթ օրը վերջին անգամ հանդես կգամ «Յուվենթուսի» կազմում
17/05/2018 20:14

Բուֆոն. Շաբաթ օրը վերջին անգամ հանդես կգամ «Յուվենթուսի» կազմում

Ջանլուիջի Բուֆոնը  մամուլի ասուլիսով է հանդես եկել, հայտնում է  Sports.ru-ն:

«Շաբաթ օրը վերջին անգամ հանդես կգամ «Յուվենթուսի» կազմում: Դա հիանալի արկածն ավարտելու լավագույն միջոցն է:

Ես մի քանի հետաքրքիր առաջարկ եմ ստացել ինչպես դաշտի, այնպես էլ դրանից դուրս աշխատելու համար: Հաջորդ շաբաթ, երբ բոլորը հանգստանան, կորոշեմ, որն է ինձ համար ավելի լավը:
Այս պահին անիմաստ է խոսել, թե որտեղ ես կհայտնվեմ», –  նշել է Բուֆոնը:
 

Բուֆոն. Շաբաթ օրը վերջին անգամ հանդես կգամ «Յուվենթուսի» կազմում