17/05/2018 13:36
Ռուսաստանը չի խոչընդոտի Հայաստան-Իրան առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը. Փաշինյան
ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի կնքմամբ Հայաստանի հույս ունի աշխուժացնել Իրանի հետ առևտրատնտեսական կապերը, Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հնարավորություններ են ստեղծվում, հույս ունենք այդ հնարավորությունները լիարժեք օգտագործել»,- ասաց Ն. Փաշինյանը:
Դիտարկմանը` Ռուսաստանը չի՞ խոչընդոտի Հայաստան-Իրան կապի աշխուժացմանը, վարչապետն արձագանքեց.
«Սա ԵԱՏՄ-Իրան համաձայնագիր է, և Ռուսաստանն էլ պայմանագրի կողմ է: Բնականաբար, այդ պայմանագիրը ստորագրելով ոչ միայն խոչընդոտելու մասին խոսք չի կարող լինել, այլև ամեն ինչով նպաստելու է, որ պայմանագիրը էֆֆեկտիվ լինի և ասեմ, որ Հայաստանի շահերը լիարժեք այս պայմանագրի մեջ հաշվի են առնվել»: