21/05/2018 12:06
Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու համար պատգամավորներ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը հանդես են եկել որպես երաշխավոր
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը տվել են իրենց ստորագրությունները` որպես երաշխավոր, որպեսզի դրանցով միջնորդություն ներկայացվի Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Այս մասին Վճռաբեկ դատարանի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:
«Այժմ մենք Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը կներկայացնենք Վճռաբեկ դատարան», - ասաց նա:
Նշենք, որ ի պաշտպանություն Սամվել Բաբայանի բողոքի ակցիաները մեկնարկել էին մայիսի 18-ին: Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան հրաժարականը: