21/05/2018 18:44
Գիտնականները եկամուտների մակարդակի հետ ուղեղի առանձնահատկությունների կապ են բացահայտել
Մարդու սոցիալ-տնտեսական վիճակը կապված Է ուղեղի անատոմիայի և ֆունկցիոնալության հետ, իրենց աշխատությունում պնդում են Տեխասի համալսարանի գիտնականները: Հետազոտությանը մասնակցել Է 20-ից մինչև 89 տարեկան 304 մարդ: Փորձի մասնակիցները պատմել են իրենց կրթության, կարիերայի եւ եկամուտների մասին, ինչից հետո նրանց գլխուղեղը հետազոտվել Է մագնիսա-ռեզոնանսային շերտագրության միջոցով, փոխանցուն է РИА Новости-ը:
Արդյունքում գիտնականներն ստացել են տվյալներ գորշ նյութի ծավալի, կիսագնդերի կեղևի հաստության և ուղեղի տարբեր մասերի միջեւ ֆունկցիոնալ կապերի մասին:
Հարադրելով երկու գիտափորձերի արդյունքները՝ հետազոտողները պարզել են, որ միջին տարիքի (35 – 64 տարեկան) ավելի հաջողակ մարդկանց մոտ ավելի շատ Է գորշ նյութը, ինչպես նաեւ ավելի ամուր են նեյրոնային կապերը նրանց պակաս հաջողակ հասակակիցների համեմատությամբ: Այդ արդյունքները կապում են ավելի լավ հիշողության և ծերունական թուլամտության ավելի փոքր ռիսկի հետ:
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ իրենց աշխատանքն ապացուցում է, որ ապրելակերպը, սնունդը, շրջակա միջավայրը և կենսափորձն ազդում են առողջության և գլխուղեղի վիճակի վրա։