21/05/2018 16:51
Microsoft-ն ԱՄՆ-ի հետախուզական հիմնարկներին իրավունք կընձեռի օգտվելու իր ամպային ծառայություներից
Ամերիկյան Microsoft ընկերությունը վերակնքելու է տվյալների հեռավոր պահպանման՝ այսպես կոչված ամպային ծառայությունների համար ԱՄՆ-ի բոլոր 17 հետախուզական ծառայություններին սերվերների տրամադրման պայմանագիրը, հայտնել Է The Washington Post թերթը:
Հաղորդվում է, որ խոսքը չի վերաբերում պարզապես նախկին համաձայնությունների երկարաձգմանը: Այժմ հատուկ ծառայությունները կկարողանան աշխատանքի անցնել Office 365 պլատֆորմում հավելվածներով, այդ թվում այն հավելվածներով, որոնցով կարելի կլինի աշխատել հեռավորությամբ:
Նախկինում հետախուզությանը մատչելի չէին այդ բոլոր գործառույթները:
Microsoft-ն այդ ոլորտում կառավարության գլխավոր կապալառուն չէ: Տարիներ շարունակ այդ տեղն զբաղեցրել է Amazon-ի դուստր ընկերությունը՝ Amazon Web Services-ը, որն աշխատում է կառավարական բազմաթիվ հիմնարկությունների, այդ թվում՝ ամբողջ հետախուզական հանրակցության հետ՝ Կենտրոնական հետախուզական վարչության հետ կնքված 600 միլիոն դոլարի պարտավորագրի շնորհիվ: