21/05/2018 13:59
Քննարկվել է Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափ ստեղծելու հարցը
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ հանդիպմանը քննարկել ենք միջխորհրդարանական կազմակերությունների շրջանակում ստեղծել Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
«Անդրադարձել ենք ԼՂ և Կիպրոսի հիմնահարցերին։ Հայաստանը և Կիպրոսը միջազգային հարթակներում մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումներին, խնդիրների կարգավորման հարցերին», - ասաց նա։
Արա Բաբլոյանն ընդգծեց, որ քննարկվել են նաև Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի կյանքի կոչման գործընթացին վերաբերող հարցեր։
Իր հերթին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը նշեց՝ իրենք շահագրգռված են խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ։