21/05/2018 14:16
ՀՀ քաղաքացիները վստահում են կառավարությանը և ամեն ինչ կարվի, որպեսզի նրանց փողերը չկորեն. Գևորգ Գորգիսյան (Տեսանյութ)
Դեռ քննարկումներ չենք արել, բայց կարծում եմ՝ հուլիսի 1-ից կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը կկասեցվի, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
Նա նկատեց, որ Սոցապ նախարար Մանե Թանդիլյանի արած հայտարարություններն իրարամերժ չեն։ Գորգիսյանը նաև նշեց, որ դեռևս այդ հարցով քննարկումներ չեն ունեցել, բայց իրենց դիրքորոշումը չի փոխվել։
«Մեր դիրքորոշումը չի փոխվել, ամեն ինչ պետք է անել, որ լինի կամավոր։ Բայց նաև այնպես պետք է անենք, որ երկիրը դրանից չտուժի, որովհետև արդեն կան ֆոնդերի հետ ձեռք բերված պայմանավորվածություններ։ Բայց մի իրավիճակ է փոխվել, որ հիմա ՀՀ քաղաքացիները վստահում են կառավարությանը և ամեն ինչ կարվի, որպեսզի նրանց փողերը չկորեն», - ասաց Գորգիսյանը։
Նրա խոսքով՝ ժամանակին իրենց քննադատություններն ուղղված էին նախկին օրենքին, մինչդեռ իրենց առաջարկությունների մոտ 90 տոկոսը տեղ է գտել օրենքում։