21/05/2018 15:26
Էվերեստը նվաճելու փորձ անելիս երկու ալպինիստ է մահացել
Օտարերկրացի երկու ալպինիստ է մահացել Նեպալում Էվերեստ լեռան գագաթը բարձրանալու փորձ անելիս, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Himalayan Times-ին:
Բազային ճամբարի ներկայացուցիչը հայտնել է, որ զոհվածները Ճապոնիայից 36-ամյա ալպինիստ Նոբուկաձու Կուրիկին է և 63-ամյա մակեդոնացի Գեորգի Պետկովը: Նրանց մարմինները հայտնաբերվել են նախապատրաստական կայաններում:
Մակեդոնացի ալպինիստը մահացել Է սրտի տագնապից. նրա ճոպանացի գործընկերոջ մահվան պատճառները ճշտվում են: