21/05/2018 16:00
Պարագվայն իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել ԱՄՆ-ից և Գվատեմալայից հետո
Պարագվայը երրորդ երկիրն է դարձել, որն Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել, չնայած քաղաքի չկարգավորված կարգավիճակին: Լատինամերիկյան պետությունը հետևել է ԱՄՆ-ի և Գվատեմալայի օրինակին, որոնք իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները բացել էին անցած շաբաթ, փոխանցում է РИА Новости-ն:
Բացման արարողությանը մասնակցել են Պարագվայի նախագահ Օրասիո Կորտեսը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն:
Դեսպանությունը, որն ավելի վաղ գտնվում էր Թել Ավիվի մերձակա Գերցլիի-Պիտուախ քաղաքում, տեղավորվել է Երուսաղեմի «Մալխա» տեխնոպարկում՝ գվատեմալացիների հարևանությամբ: Մնացած երկրներն իրենց դեսպանություններն առայժմ Թել Ավիվում և դրա արվարձաններում են պահում Երուսաղեմի կարգավիճակի կարգավորված չլինելու պատճառով, որի արևելյան շրջաններին և պատմական կենտրոնին հավակնում են պաղեստինցիները: