21/05/2018 15:04
Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները աճել են. ԿԲ նախագահ
2017 թվականին 2016-ի համեմատությամբ, Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները 14.6 տոկոսով աճել են։ Տրանսֆերտները նույնքան աճել են նաև այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում (նախորդ տարվա առաջին չորս ամիսների համեմատ), այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
«Ռուսաստանում խորը ճգնաժամից հետո իրավիճակը գնալով ավելի շտկվեց, ինչն էլ ազդեցություն ունեցավ տրանսֆերտների աճի վրա։ Իհարկե, եթե Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները չլինեին, միգուցե մենք ունենայինք շատ ավելի բարձր թվեր», - հավելեց Ջավադյանը։