22/05/2018 16:25
Երկու մարդ է մահացել Քանդահարում պայթյունի հետևանքով
Աֆղանստանի Քանդահար քաղաքի թաղամասերից մեկում երեքշաբթի պայթյուն է տեղի ունեցել, մահացել է երկու մարդ, 25 մարդ վիրավորվել է, փոխանցում է 1TF հեռուստաալիքը:
Ականատեսների վկայությամբ՝ պայթեցվել է պայթուցիկներով ավտոմեքենան: ԶԼՄ-ների տվյալով՝ պայթուցիկ ակտիվացվել է մահապարտ ահաբեկիը: Այլ հանգամանքներ չեն նշվում:
Տարածաշրջանում գործող որևէ կազմակերպություն դեռ չի ստանձնել պատասխանատվությունը պայթյունի համար: