22/05/2018 18:14
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա
Մայիսի 23-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
Նիստի անցկացման շրջանակներում նախատեսվում է ՀԱՊԿ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների այցելությունը «КАDEX-2018» սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդես: