22/05/2018 17:56
Ինդոնեզիայում Մերափի հրաբուխը 3.5 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել
Ինդոնեզիական Ճավա կղզում գտնվող Մերափի հրաբուխը երեքշաբթի առավոտյան 3.5 կիլոմետր բարձրության մոխրի սյուն է արտանետել. բնակչությունը տարհանվում է, հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը հղում անելով Ինդոնեզիայի աղետների կառավարման ազգային գրասենյակի ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոյին, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոկյակարտա քաղաքից 30 կմ և Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից 520 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մերափի հրաբուխը մայիսի 11-ին 5.5 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել: Նուգրոհոյի խոսքով՝ հրաբխի ակտիվության կապակցությամբ հրաբխագիտության տեղական գործակալությունը բարձրացրել է վտանգի մակարդակը մինչև երկրորդ: