28/03/2012 20:26
Դավիթ Նալբանդյանը կմասնակցի խորվաթների հետ խաղին
Հայտնի են Արգենտինայի և Խորվաթիայի թենիսի հավաքականների կազմերը: Այդ թիմերը կհանդիպեն Դևիսի գավաթի քառորդ եզրափակիչ խաղում:
Արգենտինական թիմի ավագ Մարտին Հայտեն հավաքական է հրավիրել Խուան Մարտին Դել Պոտրոյին, Խուան Մոնակոյին, Դավիթ Նալբանդյանին և Էդուարդո Շվանկին:
Խորվաթների ավագ Ժելկո Կրայանը հավաքական է հրավիրել Մարին Չիլիչին, Իվո Կառլովիչին, Անտոնիա Վեիչին և Լովրո Զովկոյին:
Նախկինում Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականները հանդիպել են 2 անգամ, և 2 դեպքում էլ հաղթանակ են տոնել արգենտինացիները:
Ավելացնենք, որ այս հանդիպումը կայանալու է ապրիլի 6-8-ը, Բուենոս Այրեսում: