23/05/2018 16:06
Ֆրանսիան անօրինական է համարում ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի հետ գործակցող եվրոպական ընկերությունների դեմ
Ֆրանսիան անօրինական է համարում ամերիկյան պատժամիջոցները Իրանի հետ գործակցող եվրոպական ընկերությունների դեմ, France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը:
«Մենք միանգամայն դեմ ենք այդ որոշումներին: Խոսքը վերաբերում է արտերկրյա միջոցառումներին», - ասել է նախարարը: Նա ընդգծել է, որ «Ֆրանսիան մնում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի մասնակիցը և կատարելու է այն»:
«Մենք պետք է պաշտպանենք Իրանի հետ առևտուր անող ընկերություններին, պաշտպանենք նրանց ներդրումները: Այդ ընկերությունների դեմ պատժամիջոցներն օրինական չեն», - ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: