24/05/2018 12:51
Կոռուպցիայի մեջ ներգրավված անձանց բացահայտելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. ԱԱԾ
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ կոռուպցիայի, ապօրինի հարստացման մեջ ներգրավված անձանց բացահայտելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
«Մենք ասել ենք, որ մաիսի 23-ից ակտիվ գործունեություն կսկսենք: Գործողությունները սկսված են: Մոտ օրերս կլիենն հրապարակումներ», - ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում:
Վանեցյանը նշել է, որ իր կարծիքով պետբյուջեից գողացված փողերը պետք է հետ վերադարձվեն: Նա նաև հայտարարել է, որ այս ամիս կլինեն բացահայտումներ ու կհրապարակվեն կոնկրետ անուններ:
«Ես չեմ ասել, որ 350 մարդ մայիսի 23-ին բերման կենթարկվեն կամ նրանց անունները պարզ կդառնան: Այս մասով կարող եմ ասել, որ կան հրավիրված, բերման ենթարկված անձինք: Առաջիկայում հասարակության այս մասին ետղյակ կպահվի: Սա դժվար մասշտաբային աշխատանք է, և մենք պետք է վստահ լինենք, որ սրա հետ կապված ոչ մեկի մոտ հարցեր են առաջանա: Դրա համար էլ այս ամենը պետք է մասնագիտորեն կատարել, ինչի համար ժամանակ է պետք», - ասել է նա: