24/05/2018 16:02
ՌԴ ԱԴԾ-ն ցուցադրել է Կալինինգրադում ԻՊ-ի 8 անդամի ձերբակալության տեսանյութը
ՌԴ ԱԴԾ-ն տարածել է Կալինինգրադի մարզում «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչությամբ զբաղված 8 անձի ձերբակալության տեսանյութը, փոխանցում է Lenta.ru-ն:
Բոլոր ձերբակալվածները Միջին Ասիայի երկրներից են և անդամակցում են «Իսլամական պետություն» խմբավորման «Ջամաաթ Թաուհիդ վալ-Ջիհադ» ենթաճյուղին։ Ձերբակալման պահին նրանց մոտ հայտնաբերվել են քարոզչական նյութեր։ Որոշվում է քրեական գործի հարուցման հարցը, արդեն հայտնի է, որ ձերբակալվածներից երեքը կարտաքսվեն Ռուսաստանի տարածքից։