25/05/2018 14:44
Ուկրաինայում արգելել են WebMoney-ի գրանցումը
Ուկրաինայի Ազգային Բանկը երեք տարով արգելել է WebMoney-ի գրանցումը: Այս մասին հայտնում է «Корреспондент»-ը:
Արգելքի մասին տեղեկությունը նշված է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ անհատական և տնտեսական պատժամիջոցների մասին հրամանագրի մեջ:
Ուկրաինայի Ազգային Բանկն արգելել է միջազգային վճարային համակարգի մասնակցի գրանցումը, որը հանդիսանում է արտասահմանյան պետությունների ռեզիդենտը: Համապատասխանաբար, ինտերնետ-պրովայդերները շուտով կարգելափակեն դեպի WebMoney հասանելիությունը: