25/05/2018 14:25
Պետդեպ. ԱՄՆ-ն սատարում է MH17-ի կործանման գործով հետաքննության տարբերակը
Վաշինգտոնը սատարում է 2014 թվականին Ուկրաինայում կործանված Boeing ինքնաթիռի հետաքննությամբ զբաղվող Համատեղ քննչական խմբի աշխատանքի միջանկյալ արդյունքները, ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի գրավոր հայտարարություննում, փոխանցում է ТАСС-ը:
«ԱՄՆ-ն ամբողջությամբ վստահում է Համատեղ քննչական խմբի եզրակացություններin, որոնք ներկայացվել են հոլանդացի դատախազի կողմից։ Այն հաստատում է և մանրամասներ է ավելացնում այն ամենին, ինչ մենք ասում էինք ողբերգության հենց առաջին օրերից՝ MH17-ը խոցվել է ռուսական «Բուկ» զենիթահրթիռային կայանքից, որը արձակվել է ռուսական ուժերի վերահսկողության ներքո գտնվող Արևելյան Ուկրաինայի տարածքից», - պնդել է նա։
ՌԴ Պաշտպանության նախարարությունը, մեկնաբանելով ՀՔԽ-ի եզրակացությունները, հերքում է բոլոր մեղադրանքները։
Malaysia Airlines ընկերության ուղևորատար Boeing 777 օդանավը, որը MH17 չվերթով Ամստերդամից Կուալա Լումպուր էր թռչում, 2014 թվականի հուլիսի 17-ին կործանվել է Դոնեցկի մարզի արևելքում: Զոհվել էին 10 երկրների քաղաքացի` 283 ուղևորներ և անձնակազմի 15 անդամ: