25/05/2018 14:53
Մորգան Ֆրիմանին մեղադրում են ոտնձգությունների համար
Ութ կին ամերիկացի դերասան Մորգան Ֆրիմանին մեղադրել են իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ, հայտնում է «Интерфакс»-ը` հղում անելով CNN-ին:
«Հեռանալ գեղեցիկ» ֆիլմի նկարահանման հրապարակում Ֆրիմանի աշխատած օգնականը դերասանին մեղադրում է ոչ պատշաճ վարք դրսևորելու համար: Նրա խոսքով՝ դերասանը մշտապես քաշում էր իր կիսաշրջազգեստից և հարցնում էր, թե արդյոք ներքնազգեստ կրում է, թե ոչ:
Մի կին, որն աշխատել է դերասանի հետ «Խաբեության պատրանք» ֆիլմի նկարահանումների ժամանակ, նույնպես Ֆրիմանին մեղադրել է ոտնձգությունների համար:
Եվս մի քանի մարդ հայտարարել է Ֆրիմանի ոտնձգությունների մասին՝ Revelations Entertainment ընկերության հետ աշխատելու ժամանակ:
80-ամյա դերասանը դեռևս չի մեկնաբանել մեղադրանքները: