25/05/2018 11:43
Նիկոլ Փաշինյանը խոսել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակումից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ կային սպաներ, որոնք կարող էին զբաղեցնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը։
«Բայց այդ պաշտոնը կարող է զբաղեցնել մեկ անձ, և իմ ընտրությունը կանգ է առել Արտակ Դավթյանի վրա», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե ինչու է ընտրել հենց Արտակ Դավթյանին։
«Իմ ընտրությունը կանգ է առել Արտակ Դավթյանի վրա՝ հաշվի առնելով բազամթիվ գործոններ ու այդ գործոններից ամենևին էլ երկրորդական չէ Արտակ Դավթյանի նվիրված, հետևողական և ազնիվ ծառայությունը», - նշեց ՀՀ վարչապետը։
Արտակ Դավթյանը 2009-2017թթ. զբաղեցրել է ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը: Իսկ 2017թ. սեպտեմբերին նշանակվել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար: