25/05/2018 14:18
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է MH17 օդանավի կործանման համար Ռուսաստանին ուղղված մեղադրանքներին
Մալայզիական MH17 ինքնաթիռի կործանմանը Ռուսաստանի ներգրավվածության մասին մեղադրանքը, որը հնչեցրել է Միջազգային քննչական խումբը, անհիմն են և ափսոսանք են առաջացնում, հայտարերել է ՌԴ ԱԳՆ-ն, փոխանցում է РИА Новости-ին:
«Որևէ ապացույց, իհարկե, չի ներկայացվել, եթե հաշվի չառնենք գունագեղ տեսահոլովակը, որը նկարահանվել է Bellingcat գործակալության բլոգերների կեղծ տվյալների հիման վրա, որոնք նախկինում արդեն փորձել են վարկածներ ներկայացնել օդանավի կործանմանը ռուսական կողմի ներգրավվածության մասին», - ընդգծել են նախարարությունից:
Գերատեսչությունից նշել են, որ նման մեղադրանքների նպատակը միջազգային հանրության աչքերում Ռուսաստանի վարկանիշը նվազեցնել է: