25/05/2018 12:30
CNBC -ը հայտնել է ռուսական С-500-ի հաջող փորձարկումների մասին
Ռուսաստանը հաջողությամբ С-500 նորագույն սերնդի հակաօդային պաշտպանության հակամարգի գաղտնի փորձարկումներ է կատարել, հայտնել է CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ-ի հետախուզության զեկույցներին ծանոթ աղբյուրներին:
Հեռուստաալիքը նշել է, որ С-500-ը կարողացել է թիրախը խոցել մոտ 481 կիլոմետր հեռավորության վրա, ինչը մոտ 80 կիլոմետրով ավելի է, քան նախորդ հայտնի փորձարկումների ժամանակ:
«Ռուսաստանը պնդում է, որ ցամաքային բազավորման զենիթահրթիռային համակարգը կարող է կալանել հիպերձայնային հրթիռներ, թռչող ապարատներ և անօդաչուներ, ինչպես նաև F-22-ի և F-35-ի նման մարտական ինքնաթիռներ:
С-500-ն ընդլայնում է մի քանի թիրախների ճշգրիտ հարվածներ հասցնելու Կրեմլի հնարավորությունները», - նշել է CNBC-ն:
Բացի դրանից, С-500-ը կարող է օբյեկտներ կալանել մերձավոր տիեզերքում (Երկրի մակերևույթից գրեթե հարյուր կիլոմետր հեռավորությամբ):