25/05/2018 17:48
Սամվել Բաբայանն ազատ չի արձակվում
Ազգային անվտանգության ծառայության դիմաց այս պահին հավաքվել են ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցներն ու հարազատները, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը։ Նրանք սպասում էին Բաբայանի ազատ արձակմանը։
«Վճռաբեկ դատարանը որոշել էր վարույթ ընդունել Սամվել Բաբայանի գործը։ Մենք ենթադրում էինք, որ ՎԴ-ն կբավարարի։ Բայց ՎԴ-ն որոշում է կայացրել, որ չի բավարարելու միջնորդությունը։ ՎԴ-ն կատարեց կոպիտ միջամտություն ուղիղ պրոցեսին», - ասաց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։
Aysor.am-ի հարցին, թե գուցե ինքը շտապե՞լ է հայտարարել, որ Բաբայանը ազատ է արձակվում, Թևանյանը պատասխանեց, որ իրենք ունեին ներքին ինֆորմացիա, որ նա ազատ է արձակվելու։
«Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել վճռաբեկ բողոքը և չի քննելու պատգամավորների երաշխավորության միջորդությունը։ Անտրամաբանական քայլ էր և քաղաքական առումով չի տեղավորվում Հայաստանի իրողություններում», - ասաց նա։
Վճռաբեկ դատարանում Սամվել Բաբայանի բողոքի քննության օրը դեռ հայտնի չէ։