28/05/2018 15:35
Իրանի մասնավոր հատվածը կարող է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրի մասնավոր հատվածը կարող է որպես հնարավորություն օգտագործել ԱՄՆ-ի պատժամիջոցները՝ տնտեսության զարգացման համար: Այդ մասին ասված է Իրանի նախագահի կայքում, փոխանցում է РИА Новости-ն:
«Եթե մենք միասին լինենք, ցանկացած պատժամիջոց կվերածենք բարենպաստ հնարավորության», - հայտարարել է Ռոհանին:
Երկրի նախագահի խոսքով՝ Իրանի մասնավոր հատվածը կարող է դիմակայել պատժամիջոցներին և բարենպաստ հնարավորություններ ստեղծել տնտեսության համար:
Ռոհանին ընդգծել է, որ երկիրը 8 տոկոս տնտեսական աճի և զգալի ներդրումների կարիք ունի, որպեսզի երկիրը զարգացնի: